Հրապարակվել են առաջատար և մենթոր ուսուցչների քննությունների արդյունքները

Վրաստանի գնահատման և քննությունների ազգային կենտրոնը (NAEC) հրապարակել է առաջատար և մենթոր ուսուցչների թեկնածուների, ինչպես նաև տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների քննության արդյունքները:

Իր արդյունքը պարզելու համար քննվողը պետք է այցելի online.naec.ge կայք, համապատասխան դաշտում նշի քննության քարտի վրա նշված անձնական համարը և նույնականացման իննանիշ ծածկագիրը։

Անձնական էջում քննվողը հնարավորություն կունենա տեսնելու իր աշխատանքի պատճենը և կոնկրետ առարկայից ստացած նախնական միավորը:

NAEC-ի փոխանցմամբ՝ բողոքարկման հայտերի ընդունումը կսկսվի բոլոր առարկաների արդյունքների հրապարակումից հետո։