Երեխաների շրջանում շատացել են արևահարման դեպքերը

Վրաստանի այրվածքաբանական կենտրոնի ղեկավար Գուգա Քաշիբաձեի խոսքով՝ երեխաների շրջանում շատացել են արևահարման դեպքերը։

Քաշիբաձեն նշել է, որ եղել է դեպք, երբ երեխան բուժման կարիք է ունեցել վերակենդանացման բաժանմունքում. մասնավորապես արևահարումից` մարմնի գերտաքացում և արևայրուքներ։

«Արևահարման դեպքերն աճել են հատկապես 4-5 տարեկան երեխաների շրջանում։ Ունեցել ենք մեկ դեպք, երբ երեխան բուժման կարիք ուներ վերակենդանացման բաժանմունքում. բարեբախտաբար, ամեն ինչ բարեհաջող ավարտվեց»,- նշել է Քաշիբաձեն։

Քաշիբաձեն հորդորել է երեխաներին զերծ պահել արևից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում և հնարավորինս շատ օգտագործել արևապաշտպան միջոցներ.

«Ցանկալի է կրել բաց գույնի գլխարկ։ Արևի տակ երկար մնալը ոչ միայն այրվածքներ է առաջացնում, այլև` գերտաքացում ու արևահարություն»: