Կորոնավիրուսը Վրաստանում. փետրվարի 23-ի տվյալները

Փետրվարի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 10 230 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 575 999-ն են:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 7 223 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1 429 763։

Վարակից մահացել է ևս 48 մարդ, ընդհանուր՝ 16 981:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է 25.26%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 29.89%, վերջին 7 օրվանը՝ 27.73%: