«Կարևոր ու ճիշտ» որոշում. Թբիլիսիի քաղաքապետը` քաղծառայողների աշխատավարձն ավելացնելու մասին

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն խոստանում է քննարկել պետական ​​ծառայողների աշխատավարձերի բարձրացման հարցը:

Նա նույն կարծիքին է, ինչ երկու օր առաջ.«Սա շատ կարևոր ու ճիշտ որոշում է: Մենք բազմիցս խոսել ենք այս մասին և նույնիսկ որոշել էինք աշխատավարձերը բարձրացնել համաճարակից առաջ, բայց  համաճարակն արմատապես փոխեց մեր ծրագրերը», — ասել է Կալաձեն: Ըստ նրա` խնդիր կա, երբ  որակավորված մասնագետը հաճախ պետական ​​հատվածից  ձգտում է տեղափոխվել մասնավոր հատված` ավելի բարձր վարձատրության պատճառով:

Վրաստանում պաշտոնյաների աշխատավարձը կախված է նրանց որակավորումից:

Օգոստոսի 9 -ին նույն թեման բարձրացրել էր նաև վարչապետ Ղարիբաշվիլին` ասելով, որ  հունվարից Վրաստանում պետական ​​ծառայողների աշխատավարձերը կբարձրանան, իսկ  քաղաքապետերը կստանան կրկնակի ավելի ՝ ամսական առնվազն 4 հազար լարի:

Հիշեցնենք` Վրաստանում նախընտրական շրջան է. հոկտեմբերի 2-ին երկիրը ՏԻՄ է ընտրում: Ընդդիմությունը կարծում է, որ իշխանությունների նախաձեռնությունը ծառայում է մի նպատակի` վարչական ռեսուրսների մոբիլիզացում` հօգուտ իշխող  կուսակցության:

2022 թվականից հանրային ​​ծառայողների աշխատավարձը կբարձրանա. Ղարիբաշվիլի