Պատվաստումը` Վրաստանում. 1 օրում մոտ 26 հազար մարդ պատվաստվել է

Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով ՝ վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում գրանցվել է   պատվաստված քաղաքացիների ռեկորդային թիվ:

Օգոստոսի 10 -ին 25. 933 մարդ պատվաստվել է:

Պատվաստումների բարձր ցուցանիշ էր գրանցվել նաև օգոստոսի 9 -ին` 23,744 մարդ:

Վրաստանում հասանելի է 4 անուն պատվաստանյութ` Աստրազենեկա, Ֆայզեր, Սինոֆարմ և Սինովակ: Պատվաստանյութի` գոնե մեկ դոզա արդեն ստացել է 715. 919 մարդ, ամբողջությամբ պատվաստված է 218.167 -ը: