Պատվաստված մարդը չի մահանում. Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ևս միացել է այն կարծիքին, թե պատվաստումը պանդեմիային հաղթելու միակ ելքն է: 

Ըստ նրա` արդեն փորձել են բոլոր մեթոդները`  արգելքներ, սահմանափակումներ, սակայն պատվաստումն այլընտրանք չունի: Պատվաստված մարդը չի մահանում (խմբ.` ամենայն հավանականությամբ Ղարիբաշվիլին նկատի ուներ, որ պատվաստվածների շրջանում կորոնավիրուսից մահացության աստիճանը փաստացի զրոյական է): Նախընտրական հանդիպումներից մեկի ընթացքում կառավարության ղեկավարը հորդորել է բնակիչներին` մի կողմ դնել համառությունն ու պատվաստվել: