Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների համար նոր հարթակ է գործարկվել

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների համար գործարկված նոր https://er.moh.gov.ge հարթակն օգնելու է բեռնաթափել «112» գիծը և արագ օգնության հասնել կորոնավիրուսով վարակված հիվանդներին:

Նոր հարթակի գործարկման մասին  հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը` նշելով, որ նպատակը  «112» -ի բեռնաթափումն է ու հաղորդակցության լրացուցիչ ալիք ստեղծելը։ Կորոնավիրուսով հիվանդացած ​​քաղաքացիները կարող են գրանցվել հարթակում,  տեղեկատվությունը կանցնի  «112»-ին  և կուղարկվի ընտանեկան բժշկին ՝ հետագա մոնիթորինգի համար: