Թբիլիսիից Բաթումի հավելյալ գնացք է նշանակվել

Վրացական երկաթուղին օգոստոսի 15-ին նշանակել է Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսի լրացուցիչ գնացք:

Տոմսերն արդեն վաճառքում են: Թբիլիսիից մեկնում է 07: 20 -ին,  Բաթումիից ՝ տեղական ժամանակով 17: 50 -ին:

Լրացուցիչ գնացքի նշանակումը կապված է Սև ծովի ափին և հակառակ ուղղությամբ ուղևորահոսքի ավելացման հետ: Օգոստոսի 13 -ին ևս  լրացուցիչ գնացք էր նշանակվել:

Համաճարակաբանները կոչ են անում բնակիչներին պահպանել կորոնավիրուսի տարածումը կանխելու համար գործող սահմանափակումները և ճանապարհորդել միայն դիմակներով:

Ամռանը Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսի երթուղով գնացքները երթևեկում են օրական երեք անգամ:

Լուսանկարը` Վրաստանի երկաթուղի ընկերության էջից