Երեկվա օրը համառոտ. հունվարի 14

Հունվարի 14-ին Վրաստանում արձանագրված կորոնավիրուսով վարակման ընդհանուր թիվը հասավ 984 802-ի: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 567 նոր դեպք։

Երեկ՝ հունվարի 14-ին հրավիրած մամուլի ասուլիսում իմունոլոգ-ալերգոլոգ Գիորգի Կամկամիձեն հայտարարեց, որ արագ՝ հակագենի, 24-ժամյա թեստը «օմիկրոն» շտամի դեպքում չի գործում և չի կարող հայտնաբերել վարակը։

Հունվարի 14-ին նշվում էր Վրաստանի պետական դրոշի օրը։

Մայրաքաղաք Թբիլիսիում փոխվում է ավտոբուսներում ուղևորների վճարումների ստուգման ձևը։ Ըստ նոր կարգի՝ ավտոբուսներում վերահսկիչներն այլևս չեն աշխատի։

Վրաստանում առցանց ուսուցման անցնելու համար հայտ է ներկայացրել 5156 ծնող։

Թբիլիսիի քաղաքապետարանը հայտնեց, որ հունվարի 14-ին, ժամը 20:00-ին «մայրենի լեզվի» այգում շքեղ համերգով կփակվի Թբիլիսիի քաղաքապետարանի կողմից կազմակերպված «Ամանորյա գյուղը»։

Մցխեթայի քաղաքապետարանի հայտնում է, որ ուժեղ քամու պատճառով ընկել է քաղաքի կենտրոնական տոնածառը։

Էլեկտրոնային երաժշտության և ակումբային տեսարանի «act4culture» միավորման ղեկավար Դավիթ Լեժավան հայտարարեց, որ հունվարի 14-15-ի իրադարձություններից հետո գիշերային ակումբները նախատեսում են անորոշ ժամանակով դադարեցնել գործունեությունը։

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության (Geostat)-ի 2021 թվականի դեկտեմբերին նախորդ ամսվա համեմատ Վրաստանում կենսապահովման նվազագույն մակարդակը կրճատվել է 0,2 լարիով։

Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում՝ ԵԱՀԿ-ում Ամերիկայի միացյալ նահանգների դեսպան Մայքլ Քարփենթերի հայտարարել է, որ Վրաստանի և Մոլդովայի տարածքում Ռուսաստանի անցանկալի ռազմական ներկայությունը հակասում է հիմնարար սկզբունքներին։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն էլ հայտարարեց, որ դիվանագիտական ​​հարաբերությունների բացակայության պատճառով Մոսկվան ավելի քիչ հնարավորություն ունի բացատրելու Վրաստանին՝ տարածաշրջանային համագործակցության «3+3» ձևաչափի առավելությունները, ուստի դա խնդրել է անել Թուրքիային և Ադրբեջանին։ Լավրովի խոսքով՝ Հայաստանը նույնպես կարող է օգնել այ գործին։

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի համայնքների պալատում բանավեճ է տեղի ունեցել Ռուսաստանի ռազմավարության և որոշ երկրների, այդ թվում նաև Վրաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ։ Բանավեճի ընթացքում խորհրդարանականները կենտրոնացել են Վրաստանի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականության և նրա տարածքային ամբողջականության խախտման փաստերի վրա։

Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ հունվարի 17-18-ը Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Դավիթ Զալկալիանին կայցելի Բրյուսել, որտեղ հանդիպումներ կունենա ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում և Եվրամիությունում։

Վրաստանում կարծես նոր սկանդալ է հասունանում։ Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո չդրեց պետական տեսուչի ծառայության վերացման օրինագծի վրա։