Հայաստանը ևս կարող է օգնել «3+3»-ին Վրաստանի ներգրավմանը․ Լավրով

Russian Foreign Minister Sergey Lavrov listens for a journalist's question during his annual roundup news conference summing up his ministry's work in 2019, in Moscow, Russia, Friday, Jan. 17, 2020. Lavrov particularly noted Washington's reluctance to extend a key nuclear arms pact. (AP Photo/Alexander Zemlianichenko)

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի խոսքով, դիվանագիտական ​​հարաբերությունների բացակայության պատճառով Մոսկվան ավելի քիչ հնարավորություն ունի բացատրելու Վրաստանին՝ տարածաշրջանային համագործակցության «3+3» ձևաչափի առավելությունները, ուստի դա խնդրել է անել Թուրքիային և Ադրբեջանին։

Լավրովի խոսքով՝ Հայաստանը նույնպես կարող է օգնել այ գործին։

Տարածաշրջանային «3+3» ձևաչափին մասնակցելը, ըստ Լավրովի, Վրաստանին քաղաքական դիրքորոշումների առումով ոչինչ չի պարտադրի։

«Առաջին իսկ օրվանից նախապատրաստվելով մոսկովյան հանդիպմանը, մենք հանդես ենք եկել գործընթացում ներգրավված մեր վրացի գործընկերների հետ, քանի որ որքան մեծ լինի հարաբերությունների ներուժը, այնքան դյուրին խնդիրների լուծումը»,- ասել է Լավրովը։

Ռուս դիվանագետի կարծիքով՝ «3+3» ձևաչափով սկսված գործընթացները շատ ավելի կարևոր են, քանի որ այս ձևաչափում դիտարկվում է ողջ տարածաշրջանի զարգացման հեռանկարը։

«Այժմ, անցյալ տարվա Ղարաբաղյան ռազմական գործողություններից հետո խաղաղության համաձայնագրեր են ձեռք բերվել, առևտրատնտեսական կապերը սկսում են վերականգնվել, և տարածաշրջանում երթուղիները բացվում են՝ բերելով նոր հնարավորություններ, որոնցում Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը և, վստահ եմ, Վրաստանը հետաքրքրված է, կարծում եմ՝ նրանց ձեռնտու է առանց նախապայմանների միանալ այս ֆորմատին»,- ասել է Լավրովը։

Նշենք, որ «3+3» տարածաշրջանային համագործակցության ձևաչափի գաղափարը առաջացել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո և ենթադրում է առևտրատնտեսական համագործակցություն և հարաբերությունների խորացում կովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և երեք տարածաշրջանային խաղացողների՝ Ռուսաստանի Դաշնության, Թուրքիայի և Իրանի Իսլամական Հանրապետության հետ։