Լարին արժևորվել է

Հունիսի 3-ի տվյալներով` լարին դոլարի նկատմամբ առևտրային շրջանառության արդյունքներով արժևորվել է։ Ազգային բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ մեկ ԱՄՆ դոլարի արժեքը դարձել է 2.6653 լարի։ Ըստ այդմ՝ լարին դոլարի նկատմամբ արժևորվել է 0.07 թեթրիով։

Ազգային արժույթը եվրոյի նկատմամբ արժևորվել է 0.83 թեթրիով, ինչի արդյունքում մեկ եվրոյի պաշտոնական արժեքը դարձել է 3.096 լարի։

Ֆունտ ստերլինգի նկատմամբ ևս լարին արժևորվել է 0.68 թեթրիով. արդյունքում մեկ ֆունտի արժեքը կազմել է 3.5843 լարի։

Մեկ լիրայի փոխարժեքը կազմել է 5.80 թեթրի։