Վրաց ուղղափառ եկեղեցին այսօր նշում է Սուրբ Ծնունդը

Վրաց ուղղափառ եկեղեցին այսօր՝ հունվարի 7-ին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը։ Երկրի բոլոր եկեղեցիներում այսօր մատուցվել է սուրբ պատարագ։

Համայն վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-դը պատարագ է մատուցել երկրի մայր տաճարում՝ Սամեբայում (Սուրբ երրորդություն):

Ուղղափառ եկեղեցու հավատացյալները դեռ նախօրեին՝ հունվարի 6-ի գիշերը մոմեր են վառել իրենց պատուհանների մոտ: Այս ավանդույթը նախաձեռնել է Վրաստանի պատրիարքը:

Ավանդույթի համաձայն, Թբիլիսիում այսօր տեղի կունենա նաև ավանդական դարձած «Ալիլո» քայլերթը։