Ուկրաինայի հյուպատոսը տեսակցել է Սաակաշվիլիին

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անզատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին «Վիվամեդ» կլինիկայում տեսակցել է Ուկրաինայի հյուպատոսը:

Ուկրաինայի հյուպատոսը երրորդ նախագահին այցելելուց առաջ լրատվամիջոցներին մեկնաբանություններ չի տվել։

Նշենք, որ Ուկրաինայի հյուպատոսը դեկտեմբերի 23-ին ևս այցելել է Սաակաշվիլիին և առանց մեկնաբանության լքել կլինիկան։

Հիշեցնենք, որ վաղը Թբիլիսիի քաղաքային դատարանում նշանակված է Սաակաշվիլիի գործով հերթական դատավարությունը։ Ելնելով հարցաքննվող վկաների քանակից և գործի ծավալուն նյութերից՝ երրորդ նախագահի իրավապաշտպանները մտավախություն ունեն, որ նիստերի հետաձգումը՝ Սաակաշվիլիի համար հավասարազոր կլինի մահապատժի։

Սաակաշվիլիի որդուն թույլ չեն տվել տեսակցել հորը