Ուկրաինայի հյուպատոսը այցելել է Սաակաշվիլիին

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին, ով ներկայումս Ուկրաինայի քաղաքացի է՝ «Վիվամեդ» կլինիկայում այցելել է Ուկրաինայի հյուպատոսը։

Հարկ է նշել, որ հյուպատոսը լքել է կլինիկան առանց մեկնաբանության։

Ի դեպ, Սաակաշվիլիի ընտանիքը, որոշ քաղաքական գործիչներ ու փաստաբաններ պնդում են, որ երրորդ նախագահի առողջական վիճակը ծանր է և պահանջում են դատական ​​գործընթացն արագացված ռեժիմով անցկացնել։ Նրանք պահանջում են Սաակաշվիլիին տեղափոխել արտերկիր բուժման նպատակով։

Նշենք, որ Սաակաշվիլիի հաջորդ դատական ​​նիստը նշանակվել է դեկտեմբերի 29-ին։ Ելնելով հարցաքննվող վկաների քանակից և գործի ծավալուն նյութերից՝ երրորդ նախագահի իրավապաշտպանները մտավախություն ունեն, որ նիստերի հետաձգումը՝ Սաակաշվիլիի համար հավասարազոր կլինի մահապատժի։

Ընդգծենք նաև, որ ավելի քան 130 նախկին բարձրաստիճան քաղաքական և վարչական պաշտոնյաներ վրացական իշխանություններին կոչ են անում Սաակաշվիլիին բուժման ուղարկել արտերկիր։

130-ից ավելի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ վրացական իշխանություններին կոչ են անում ապահովել Սաակաշվիլիի բուժումն արտերկրում