Հավելյալ ուղևորափոխադրումներ Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսի ուղղությամբ

«Վրացական երկաթուղին», ուղևորահոսքի ավելացման պատճառով, Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսի ուղղությամբ հունվարի 27-ին և 28-ին լրացուցիչ ուղևորափոխադրումներ կիրականացնի:

«Վրացական երկաթուղու» փոխանցմամբ՝ լրացուցիչ ուղևորափոխադրումների ցանկը ստորև.

Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսի` հունվարի 27 և 28

  • Թբիլիսիից շարժը՝ 10:25-ին, Բաթումի ժամանումը՝ 15։33-ին,
  • Բաթումիից շարժը՝ 17։20-ին, Թբիլիսի ժամանումը՝ 22։19-ին։

Տոմսերը հնարավոր է ձեռք բերել «Վրացական երկաթուղու» կայքից՝ https://ticket.railway.ge/, արագ վճարման համակարգերով, «Վրացական երկաթուղու» տոմսարկղերում և գործընկեր ընկերությունների միջոցով: