Սոլյարիից հարկավոր է խուսափել. Սուրուա

Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը քաղաքացիներին խորհուրդ է տալիս սոլյարիից չօգտվել: Կենտրոնի խորհրդատվության համաձայն՝ սոլյարիից պետք է խուսափեն հատկապես մինչև 35 տարեկան անձինք:

Ըստ հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ոչ վարակիչ հիվանդությունների բաժնի ղեկավար Լեյլա Սուրուայի՝ մինչև 35 տարեկան քաղաքացիները սոլյարիից օգտվելիս պետք է գիտակցեն, որ այդպիսով մեծանում է մաշկի քաղցկեղի և աչքի մի շարք հիվանդությունների առաջացման հավանականությունը:

Սուրուայի խոսքերով, հատկապես մեծ վտանգի տակ են հայտնվում բաց գույնի մաշկ ունեցողները:

Ինչ վերաբերում է անչափահասներին, հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ոչ վարակիչ հիվանդությունների բաժնի ղեկավարը խորհուրդ է տալիս ընդհանրապես չօգտվել սոլյարիից.

«Արևայրուք ստանալու լավագույն տարբերակը բնական արևն է: Առողջ արևայրուք ստանալու լավագույն ժամերն են՝ առավոտյան մինչև 11-ը և երեկոյան ժամը 6-ից հետո»,- նշել է Լեյլա Սուրուան:

Տեղեկացնում է Interpressnews.ge-ն:

Թողնել պատասխան