Նոր ավտոբուսներ են ներկրվում Բաթումի

Բաթումիում ներկայացվել են նոր ավտոբուսներ, որոնք ծովափնյա քաղաքի փողոցներով կշրջեն արդեն սեպտեմբերի 1-ից: Այս մասին տեղեկացնում է Բաթումիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Քաղաքը Isuzu Ataman մակնիշի թվով 15 նոր ավտոբուսները ձեռք է բերել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի արտոնյալ վարկի միջոցով: Դրանց առաքումը Վրաստան իրականացրել է ուկրաինա-ճապոնական «Черкасский автобус» ընկերությունը:

Ավտոբուսները նախատեսված են 60 ուղևորի համար, ունեն GPS համակարգ, օդորակիչներ և հարմարեցված են հաշմանդամություն ունեցողների համար։ Քաղաքապետարանից նշել են, որ նոր ավտոբուսների ծախսը հներից 50 տոկոսով պակաս է լինելու: