Վրաստանում Ուկրաինայի նոր դեսպանը կնշանակվի գալիք տարվա փետրվարին

Վրաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպանի նշանակման հարցը լուծման փուլում է, ճեպազրույցում ասել է Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովը։

«Վրաստանում Ուկրաինայի նոր դեսպանի նշանակման հարցը գտնվում է համապատասխան ներպետական ​​ակտի նախապատրաստման փուլում, որի արդյունքների մասին կտեղեկանանք Ուկրաինայի նախագահի հրամանագրի միջոցով», — ասել է Կասյանովը։

Նա նշել է, որ հաշվի առնելով Ուկրաինայում ստեղծված ծայրահեղ ծանր իրավիճակը՝ Վրաստանում նոր դեսպանի նշանակման ընթացակարգը կավարտվի 2023 թվականի փետրվարի սկզբին։

Նշենք, որ Թբիլիսիում Ուկրաինայի դիվանագիտական ​​առաքելությունն ավելի քան ութ ամիս աշխատում է առանց դեսպանի. մարտի վերջին նախագահ Վլադիմիր Զելենսկին հետ է կանչել նախկին դեսպան Իգոր Դոլգովին։