Վրաստանը սխալ ուղի է ընտրել. եվրապատգամավոր

Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնն արձագանքել է Վրաստանի պաշտպանության նախարար (ՊՆ) Ջուանշեր Բուրճուլաձեի և Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Մահմուդ Ադիբի հանդիպմանը, որտեղ, ըստ Վրաստանի ՊՆ-ի, զրույցն ընթացել է տարածաշրջանի առաջ ծառացած նոր մարտահրավերների ու հնարավորությունների շուրջ։

Կրամոնը նշել է, որ այդ հանդիպումը ցույց է տալիս Վրաստանի ընտրած սխալ ուղին և այն քաղաքական մեկուսացումը, որին բախվում է երկիրը։

«Լո՞ւրջ, «տարածաշրջանային մարտահրավերներ ու հնարավորություններ» իրանական ռեժիմի հետ, որը ներկայումս ամենադաժան կերպով ճնշում է բոլորի՞ն…»,- ասել է Կրամոնը:

Ի դեպ, Վրաստանի պաշտպանության նախարարի և Իրանի դեսպանի հանդիպումը կայացել է նոյեմբերի 4-ին։