Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը դեկտեմբերին կսկսի կամավորների գրանցումը

Դեկտեմբերի 5-ից արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը սկսում է կամավորների գրանցման գործընթացը: Այս մասին հայտարարել է ծառայության ղեկավարի պաշտոնակատար Շալվա Խուցիշվիլին:

Նրա խոսքով, կամավորներն աշխատանքի դիմաց չեն վարձատրվի, սակայն նրանք կունենան սոցիալական երաշխիքներ: Վրաստանում կլինեն երկու կարգի կամավորական խմբեր:

«Առաջինը նրանք են, ովքեր կներգրավվեն արտակարգ իրավիճակների մասշտաբային միջոցառումներին, երկրորդը՝ բարձր լեռնային գոտիներում, որտեղ ռելիեֆը խոչընդոտում է  հրշեջ-փրկարարներին արագ արձագանքել։ Այդ պատճառով տեղում բնակվող քաղաքացիներին կտրվեն համապատասխան տեխնիկական սարքավորումներ, որպեսզի առաջին արձագանքը հենց նրանք կատարեն: Նշված ծրագրի շրջանակներում մենք համագործակցում ենք ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ»,- հայտարարել է Խուցիշվիլին: