Հողի միջազգային օրը նշվել է բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունում

Վրաստանի բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունում նշել են Հողի միջազգային օրը։

Այս առիթով անցկացված միջոցառման շրջանակներում նախարար Օթար Շամուգիան խոսել է հողի պահպանման կարևորության և անհրաժեշտության մասին։

«Ինչպես գիտեք, հողի ռացիոնալ կառավարումն ուղղակիորեն կապված է պարենային անվտանգության հետ, ինչը համաշխարհային հանրության առանցքային մարտահրավերն է։ Կլիմայի փոփոխության ֆոնին չափազանց սրված է հողի դեգրադացման խնդիրը։ Այս համատեքստում երիտասարդ, որակյալ մասնագետների կրթությունն առաջնային է երկրի համար։ Կարծում եմ, միասնական ջանքերով կկարողանանք ապահովել հողի պաշտպանությունը»,- ասել է Օթար Շամուգիան։

Միջոցառման մասնակիցներից ելույթ են ունեցել Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, Վրաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Գիորգի Կվեսիտաձեն և այլք։