Պապուաշվիլին արձագանքել է «Իմեդի»-ի հավատարմագրման կասեցման լուրին

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին այսօր՝ մայիսի 14-ին, պատասխանել է Եվրախորհրդարանում իշխանամետ «Իմեդի» հեռուստաընկերության հավատարմագրումը մեկ տարով կասեցման վերաբերյալ լրատվամիջոցների հարցին։

Պապուաշվիլիի խոսքով՝ մի կողմից՝ «դա լրատվամիջոցների դեմ Մեծ Բրիտանիայի ընդունած թշնամական որոշման շարունակությունն է, որի նպատակն է փակել ազատ լրատվամիջոցները», և, իր իսկ գնահատմամբ, «այն, ինչից այսօր վախենում է Բրյուսելը, ճիշտ խոսքն է», և այդ որոշումն իրեն կստիպի մտածել Վրաստանի խորհրդարանում նմանատիպ կարգավորումներ կատարելու մասին։

«Ես մտածում եմ` արդյո՞ք համապատասխան փոփոխություններ կատարել հավատարմագրման կանոններում։ Մեզ մոտ հավատարմագրման կասեցումն առաջին անգամ 1 ամիս է, երկրորդ անգամ՝ 6 ամիս, իսկ Եվրախորհրդարանում առաջին անգամ՝ մեկ տարի, այնպես որ ես էլ կմտածեմ դրա մասին», — ասել է նա։