Միասնական ընդդիմություն — 53%, «Վրացական երազանք» — 40%. Edison Research-ի նոր հետազոտությունը

Formula հեռուստաընկերության պատվերով Edison Research ամերիկյան ընկերությունը հանրային կարծիքի հետազոտություն է անցկացրել, որտեղ հասարակությունը պատասխանել է մի շարք կարևոր քաղաքական հարցերի: 

Հարցման մասնակիցների՝ «եթե այսօր անցկացվեին խորհրդարանական ընտրություններ, ում օգտին կքվեարկեիք» հարցին, պատասխաները բաշխվել են հետևյալ կերպ.

«Վրացական երազանք» — 29%

«Միացյալ ազգային շարժում» — 17%

«Եվրոպական Վրաստան» — 6%

«Լեյբորիստական ​​կուսակցություն» — 4%

«Հայրենասերների դաշինք» — 4%

«Լելո» — 3%

Ալեկո Էլիսաշվիլիի «Քաղաքացիական շարժում» — 2%

Գիորգի Վաշաձեի «Նոր Վրաստան» — 2%

Նինո Բուրջանաձեի «Միացյալ Վրաստան — Ժողովրդավարական շարժում» — 2%

«Գիրչի» — 1%

Կախա Կուկավայի «Ազատ Վրաստան» — 1%

Էկա Բեսելիա «Արդարության համար» — 1%

Իրակլի Օքրուաշվիլիի «Հաղթանակած Վրաստան» — 1%

Դեռ չի որոշել — 28%

Հարցին, եթե այսօր լիներ խորհրդարանական ընտրություններ որ կուսակցությանը, կամ կուսակցությունների դաշինքին կտայիք ձեր ձայները, պատասխանները հետևյալն են.

Բոլոր հիմնական ընդդիմադիր կուսակցությունների դաշինքին — 53 %

«Վրացական երազանք» — 40 %

«Հայրենասերների դաշինք» և ուրիշներ — 7 %

Կազմակերպությունը հարցումներն անցկացրել է ողջ Վրաստանի մասշտաբով փետրվարին: Հարցումներին մասնակցել է 2000 մարդ: