Վրացի փոխնախարարները կորոնավիրուսով վարակվելու կասկածանքներ ունեն

Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Յուրի Նոզաձեն կորոնավիրուսի պատճառով ինքնամեկուսացվել է: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին:

Նախարարի խոսքով, Յուրի Նոզաձեի ընտանիքի անդամի մոտ հաստատվել է կորոնավիրուս:

«Պարոն Յուրին ձեռնպահ է մնացել հանրային բոլոր հանդիպումներից, ժողովներից և ճեպազրույցներից: Նա գտնվում է ինքնամեկուսացման մեջ, ինչը հաստատում է նրա  քաղաքացիական մեծ պատասխանատվությունը: Անցկացրած թեստերով պարոն Յուրիի մոտ կորոնավիրուս չի հաստատվել», — հայտարարել է Դավիթաշվիլին:

Երեկ իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել նաև Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Գենադի Արվելաձեն, հայտարարելով որ գտնվում է ինքնամեկուսացման մեջ քանի որ Վրաստանում շփում է ունեցել անձի հետ, ում մոտ հաստատվել է կորոնավիրուս: