Ուկրաինայում ռազմական գործողությունները պետք է ժամանակին դադարեցվեն, այլապես այն կդառնա համաշխարհային ողբերգություն. Իլիա 2-րդ

Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդն արձագանքել է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին։

«Ուկրաինայում ռազմական գործողությունները պետք է ժամանակին դադարեցվեն, այլապես այն կդառնա համաշխարհային ողբերգություն»,- գրել է պատրիարքը իր Twitter-յան էջում։

—————————————————————————————————————————Ժամեր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին։ Առավոտից հաղորդվում է մայրաքաղաք Կիևում և այլ խոշոր քաղաքներում պայթյունների, կրակոցների մասին։

Նշենք նաև, որ Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է Դոնբասի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Միջազգային հանրությունը մեծամասամբ դատապարտում է պաշտոնական Մոսկվայի այդ քայլը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 24-ին ողջ երկրի տարածքում ռազմական դրություն է հայտարարել, նա հաստատել է, որ Ռուսաստանը հարվածներ է հասցնում ուկրաինական ռազմական և սահմանապահ ենթակառուցվածքների վրա։