ՏԻՄ ընտրությունների ամենազավեշտալի քվեաթերթիկների լուսանկարները. ֆոտոշարք

Վրաստանում այս ամսվա սկզբին անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնց ընթացքում բազմաթիվ քվեաթերթիկներ անվավեր ճանաչվեցին։

«Ալիք մեդիան» առանձնացրել է  հոկտեմբերի 2-ի ընտրություններին անվավեր ճանաչված քվեաթերթիկներից ամենազավեշտալիները:

Ընտրատեղամասերից մեկում հարսը՝ հենց հարսի զգեստով էր ներկայացել քաղաքացիական պարտքը կատարելու:

Հատկանշական է, սակայն, որ չնայած սոցցանցերում վիրուսային կերպով տարածվող փչացրած ընտրաթերթիկների նկատմամբ հետաքրքրությանը, իրավապաշտպանները կոչ են անում քաղաքացիներին ընտրություններին մասնակցելիս գաղտնիորեն արձանագրել իրենց ձայնն ու չփչացնել ընտրաթերթիկները, քանի որ յուրաքանչյուր ձայն կարևոր է ու կարող է իրավիճակ փոխել: Նման պահվածքը վերագրվում է քաղաքացիական անպատասխանատվության:

Քաղաքացիներից մեկն ընտրել է Սաակաշվիլիին և Լիզային ՝ անվավեր դարձնելով քվեաթերթիկը հետևյալ  գրառմամբ՝ «Միշա+Լիզա».

Մեկ այլ քաղաքացի քվեարկել է  «հոկտեմբերի 4-ին դպրոց վերադառնալու» օգտին:

Ընտրելով «Վրացական երազանքին»՝ քաղաքացին խնդրել է «միայն թե Միշային բաց չթողնեն»:

Մեկ այլ քաղաքացի Միշայի գալուց խառնել է տառերը՝ «Միշան եկել է»:

Հաջորդ քաղաքացին ընտրել է Սաակաշվիլիի նոր կնոջը՝ «51 Սաակաշվիլիի նոր կնոջը»:

Մեկ այլ քաղաքացի էլ  չի թաքցրել սերը Լելա Խարատիշվիլիի հանդեպ՝  քվեաթերթիկի վրա գրելով «Սիրում եմ քեզ»:

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր