Wizz Air-ը ներողություն է խնդրում Աբխազիան որպես առանձին պետություն հիշատակելու համար

Wizz Air ավիաընկերությունը ներողություն է խնդրում իր ամսագրում Աբխազիան որպես առանձին պետություն հիշատակելու համար։

Ընկերությունից հայտնել են, որ ամսագրի առցանց տարբերակի սխալն արդեն շտկվել է, և աշխատանքներ են տարվում տպագիր տարբերակում փոփոխություն կատարելու ուղղությամբ։

«Ցանկանում ենք ներողություն խնդրել ապրիլ-մայիսի ամսագրում հայտնված սխալի համար և հայտնել, որ սխալն արդեն ուղղվել է ամսագրի առցանց տարբերակում։ Աշխատանքներ են տարվում տպագիր տարբերակում փոփոխություն կատարելու ուղղությամբ։

Եվս մեկ անգամ հայցում ենք ներողամտություն տեղի ունեցածի համար և նշել, որ մենք միշտ մնում ենք Վրաստանի տարածքային ամբողջականության կողմնակիցները»,- ասված է ընկերության հայտարարության մեջ։