Արձակուրդները երկարաձգելու հարցը կորոշվի այս շաբաթ

Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի հայտարարությամբ ուսումնական հաստատություններում արձակուրդների երկարաձգման հարցը կախված կլինի կորոնավիրուսի տարածման իրավիճակից:

Նրա խոսքով, ընթացիկ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի տարածման դեպքերից ելնելով, վարչապետի ղեկավարության տակ գտնվող խորհուրդը կորոշի՝ արձակուրդները երկարաձգվել, թե՝ ոչ:

«Խորհրդակցություն եմ ունեցել կրթության փոխնախարարի հետ։ Արձակուրդների երկարաձգումը կախված կլինի այս շաբաթվա ընթացքում համաճարակի զարգացման հետ»,- հայտարարել է Գամկրելիձեն:

Հիշեցնենք, հանրային և մասնավոր դպրոցներում, ինչպես նաև ԲՈՒՀ-երում ուսումնական գործընթացը վերսկսել նախատեսվում է մարտի 16-ից: