Վրաստանում դիմակ կրելու ցուցանիշը հասել է 81%-ի

Վրաստանում աճել է դիմակ կրելու ցուցանիշը՝ 45 տոկոսից հասնելով 81-ի: Այս ցուցանիշը հիմնված է Վաշինգտոնի համալսարանի Առողջապահության չափման ու գնահատման ինստիտուտի մոդելավորման վրա, որը հետազոտում է վիրուսի տարածումը:

Նշվում է, որ Վրաստանում ապրիլի 15-ի դրությամբ դիմակ կրելու ցուցանիշը հասել է 81 տոկոսի:

Համեմատության համար ներկայացնենք փետրվարի տվյալները, որոնց համաձայն երկրում դիմակ կրում էր բնակչության 45 տոկոսը միայն: