Վրաստանի վարչապետը կմասնակցի Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կմասնակցի Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին: Վրաստանի կառավարության ղեկավարը Դավոս կմեկնի այսօր:

Վարչապետի մամուլի ծառայության տեղեկատվությամբ, կանցկացվեն բարձր մակարդակի երկկողմ քաղաքական հանդիպումներ պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ:

Ծառայության տեղեկատվությամբ, Վրաստանի վարչապետի աշխատանքային այցի տնտեսական մասը կհատկացվի միջազգային ֆինանսական ինստիտուտների ղեկավարների և աշխարհի խոշորագույն ընկերությունների հետ հանդիպմանը:

Այցի շրջանակներում վարչապետը եվրոպացի գործընկերների հետ կմասնակցի «Նոր ամբիցիաներ Եվրոպայի համար» թեմատիկ քննարկմանը: Վարչապետի այցը կավարտվի հունվարի 24-ին: