Նոր ընտրակարգի վերաբերյալ նախաձեռնությունը խորհրդարանին կներկայացվի այս շաբաթ

Նոր ընտրակարգի վերաբերյալ սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը խորհրդարանին կներկայացվի ընթացիկ շաբաթվա ընթացքում: Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի խոսքով, այժմ մնում է միայն ընթացակարգային հարցեր անցնել:

Օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ քննարկումները նախատեսվում են մոտակա բյուրոյի նիստի ընթացքում, ինչից հետո կստեղծվի սահմանադրական հանձնաժողով: Նախագծի շուրջ նախ տեղի կունենա հանրային ժողովրդական, ապա խորհրդարանական քննարկում:

Արչիլ Թալակվաձեի հայտարարությամբ, մեծամասնական շրջանների բաժանման վերաբերյալ ընդդիմության հետ նույնպես հանդիպում կանցկացվի: Սահմանադրական փոփոխություններ կատարելու համար խորհրդարանում անհրաժեշտ է 113 պատգամավորի աջակցություն:

Հիշեցնենք՝ մարտի 8-ին Վրաստանի իշխանությունն ու ընդդիմությունը ընտրակարգի վերաբերյալ հասան համաձայնության:

Թեմայի մասին ավելի մանրամասն՝ այստեղ