Վրաստանում կայանալիք համերգների ցանկը

Վրաստանի կառավարության նախաձեռնած  Check in Georgia-ն հրապարակել է հերթական սեզոնային ծրագիրը:

Հուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսներին ծովափնյա Black Sea Arena մարզահամերգային համալիրում ծրագրված են հետևյալ  համերգները՝

Հուլիսի 23 — Քեթի Մելուա և  «Գորի» կանանց կամերային երգչախումբ

Օգոստոսի 1 — «Էրիսիոնի» Վրաստանի ազգային բալետ

Օգոստոսի 5 — «Քարթուլի խմեբի» երգչախումբ

Օգոստոսի 9 — բալետային ներկայացում  (Իրմա Նադիրաձեի մասնակցությամբ)

Օգոստոսի 10 — Eric Benet և CeeLo Green

Օգոստոսի 18 — Gipsy Kings

Օգոստոսի 21 — Նինո Քաթամաձե և Insight

Այս ամենի հետ մեկտեղ Check in Georgia նախագծի շրջանակներում արդեն հուլիսի 14-ին մեկնարկել է էլեկտրոնային երաժշտության Gem Fest փառատոնը: Այն կշարունակվի ավելի քան մեկ ամիս: Փառատոնի շրջանակներում հանդես կգան ինչպես երիտասարդ, այնպես էլ արդեն միջազգային ճանաչում ունեցող երաժիշտներ:

Վերոնշյալ համերգների տոմսեը կարելի է ձեռք բերել tkt.ge կայքի միջոցով:

Թողնել պատասխան