Երեկվա օրը համառոտ. մարտի 29

Լրատվամիջոցների շահերի պաշտպանության կոալիցիան իր մտահոգությունն է հայտնել իշխող «Վրացական երազանք»-ի նախագահ Իրակլի Կոբախիձեի՝ «Պալիտրա Մեդիա» լրատվամիջոցի մասին արած հայտարարության կապակցությամբ։

Վրաստանում ընտրովի արդարադատությունն ու իշխանության հակառակորդների քաղաքական հետապնդումները շարունակվում են, նշված է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության տարեկան զեկույցում, որը ներկայացնում է 2022 թվականին աշխարհի 156 երկրներում մարդու իրավունքների իրավիճակը։

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն՝ արձագանքելով ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության՝ խորհրդարանական գործունեությանը վերադառնալու մասին որոշմանը, ասել է, որ իրենց համար էական չէ՝ ՄԱՇ-ը փողոցում է, թե՝ խորհրդարանում:

Ախոնդրոպլազիա ախտորոշմամբ երեխաների ծնողները հերթական հանրահավաքն են անցկացրել Վրաստանի առողջապահության նախարարության մոտ:

Անանիա Գաչեչիլաձեն, որ նախկին ղեկավարին` իշխանամետ համարվող POSTV-ի հիմնադիր Շալվա Ռամիշվիլիին մեղադրում է սեռական ոտնձգությունների համար, հայտարարել է, որ իրեն ոստիկանությունից զանգահարել և հանդիպում են խնդրել:

Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ «Միացյալ ազգային շարժման» նախկին նախագահ Նիկա Մելիան, նույն կուսակցության նախկին անդամ Խատիա Դեկանոիձեն և նախկին վարչապետ Նիկա Գիլաուրին հերքել են քաղաքական նոր ուժ ձևավորելու մասին իշխանական պատգամավոր Թակո Չարկվիանիի հայտարարությունը։

Վրաստանի ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն, մեկ տարում Վրաստանի պետական ​​արտաքին պարտքն աճել է 136,652 մլն դոլարով:

Թբիլիսիի «Հանրապետական» («Ռեսպուբլիկուրի») ​​հիվանդանոցի՝ Կղիփշիձեի անվան կենտրոնական համալսարանական կլինիկայի աշխատակիցները հանդիպում են պահանջում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։

Վրաստանի նախկին նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի մայրը՝ Գյուլի Ալասանիան, լրագրողներին ասել է, որ Սաակաշվիլին շատ վատ վիճակում է` կաշին ու ոսկորն են մնացել, չի կարողանում շարժվել։