Ոստիկանությունը խնդրել է տրամադրել սեռական ոտնձգության մասին ձայնագրությունը

Անանիա Գաչեչիլաձեն, որ նախկին ղեկավարին, իշխանամետ համարվող POSTV-ի հիմնադիր Շալվա Ռամիշվիլիին մեղադրում է սեռական ոտնձգությունների համար, հայտարարել է, որ իրեն ոստիկանությունից զանգահարել և հանդիպում են խնդրել:

Ի դեպ, «Շաբաթիս ֆորմուլան»-ն օրերս աուդիոձայնագրություն է հրապարակել, ըստ որի, ակնհայտ է, թե ինչպես է Ռամիշվիլին սեռական ոտնձգություններ կատարում Գաչեչիլաձեի նկատմամբ։

Գաչեչիլաձեի խոսքով, ոստիկանությունը խնդրել է վերոնշյալ արձանագրությունն ամբողջությամբ տրամադրել:

«Ինձ հետ կապվեց ոստիկանությունից մի տիկին, ես նրա հետ խոսելուց հետո բավականին լավ տրամադրություն ունեի… Պայմանավորվեցինք հանդիպման մասին, հավանաբար մինչև շաբաթվա վերջ մեր հանդիպումը կկայանա, և նրանք ինձ խնդրեցին տրամադրել այս ձայնագրությունն ամբողջությամբ», — «Ֆորմուլայի» եթերում ասել է Գաչեչիլաձեն:

Ըստ Գաչեչիլաձեի՝ իր հետ կապ են հաստատել նաև հանրային պաշտպանի գրասենյակից։

Ի դեպ, անցած շաբաթվա ընթացքում չորս կին հրապարակավ հայտարարել են, որ տարբեր ժամանակներում հայտնվել են իշխանական POSTV-ի հիմնադիր և «Ժողովրդի ուժը» շարժման ջատագով Շալվա Ռամիշվիլիի սեռական բռնության թիրախում։

Առաջին պատմությունը հրապարակել է լրագրող Մակո Ջաբուան: Դրանից հետո Գվանցա Բուդաղաշվիլին և Անանո Իաշվիլին նույնպես հրապարակային հայտարարություններ են արել։

Ընդգծենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Ռամիշվիլին մեղադրվում է սեռական ոտնձգության մեջ: 2018 թվականին հաստատվել է Թաթիա Սամխարաձեի հանդեպ սեքսուալ ոտնձգության փաստը, և Թբիլիսիի քաղաքային դատարանը Ռամիշվիլիին պարտավորեցրել է վճարել 2 հազար լարի տուգանք։ Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել քաղաքային դատարանի որոշումը։

Իշխանական ՀԸ-ի ղեկավարը հաղորդավարուհու նկատմամբ սեռական ոտնձգության կիզակետում. նոր սկանդա՞լ