Միջազգային համաժողով Թբիլիսիում՝ «Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայում. դիմադրության 1 տարի»

Այսօր՝ փետրվարի 23-ին, Թբիլիսիում անցկացվում է միջազգային համաժողով «Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայում. դիմադրության 1 տարի» թեմայով: Ըստ տեղեկության՝ Վրաստանի կառավարության ներկայացուցիչները չեն մասնակցում։

Ինչպես նշեց համաժողովի կազմակերպիչ, «Արևելյան Եվրոպայի բազմակուսակցական ժողովրդավարության կենտրոն» (EECMD) հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լևան Ցուցքիրիձեն, համաժողովի հրավերն ուղարկվել է կառավարության ներկայացուցիչներին, սակայն պատասխան չեն ստացել։

«Շատ եմ ցավում, որ այս համաժողովը մենք ենք անցկացնում, ոչ թե Վրաստանի կառավարությունը կամ խորհրդարանը, բայց մենք բարոյական պարտավորություն ունենք Ուկրաինայի հանդեպ»,- ասել է Լևան Ցուցքիրիձեն։