ՄԱՇ-ը արհեստական շնչառության մեջ է. Օխանաշվիլի

«Քաղաքականապես «Միացյալ ազգային շարժում»-ը արհեստական շնչառության մեջ է, «ժամանակացույցը» միացված է»,- այս մասին հայտարարել է «Վրացական երազանքի» անդամ, խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի ղեկավար Անրի Օխանաշվիլին:

«Գործ ունենք ընդդիմադիր խմբի հետ, որոնք չեն սովորել նույնիսկ սուտը ճիշտ վաճառել: Ամբողջ իր կառավարման ընթացքում այս խումբը ֆասադային ժողովրդավարություն է ստեղծել: Թող ասեն, թե ընտրական համակարգի «Գերմանական մոդելը» Սահմանադրությանը չի հակասում»,- հայտարարել է Օխանաշվիլին: