Հզոր Ադրբեջանը հզոր Վրաստան է նշանակում. Սաակաշվիլի

«Կարծում եմ՝ Ադրբեջանը պայծառ ապագա ունի, քանի որ ունի իմաստուն և ուժեղ առաջնորդ, որը հասկանում է, որ երկիրը պետք է առաջ շարժվի»,- այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին` Haqqin.az-ին տված հարցազրույցում:

Սաակաշվիլիի խոսքով, Վրաստանում որոշ մարդիկ չեն հասկանում, որ հզոր Ադրբեջանը հզոր Վրաստան է նշանակում:

«Որոշները չեն ցանկանում Ադրբեջանն ընդունել որպես ուժ, սակայն Վրաստանում շուտով ամեն ինչ կփոխվի և մեր հարաբերությունները էլ ավելի ինտենսիվ և արդյունավետ կզարգանան»,- հայտարարել է Սաակաշվիլին: