Իշխանությունները ռուսների հետ եղբայրությունն անհնար են համարում

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամ, խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Միխեիլ Սարջվելաձեն արձագանքել է ամերիկյան The Killers երաժշտական խմբի համերգի միջադեպին:

Ըստ Սարջվելաձեի՝ քանի դեռ Վրաստանն օկուպացված է Ռուսաստանի կողմից, անհնար է խոսել եղբայրության մասին։ Նրա խոսքով, եթե ինչ-որ մեկը ցանկանում է, որ վրացիներն ու ռուսները եղբայրանան, ապա այդ դեպքում Վրաստանի համար գլխավոր առաջնահերթությունը Վրաստանի ապաօկուպացումն է։

«Այստեղ սկսվում և ավարտվում են բոլոր հարցերը: Քանի դեռ Վրաստանն այս վիճակում է, որ նրա 20 տոկոսն օկուպացված է Ռուսաստանի Դաշնության կողմից, եղբայրության մասին խոսել հնարավոր չէ»,- ասել է Սարջվելաձեն։

Ի դեպ, օգոստոսի 15-ին The Killers խմբի մենակատարը Շեկվեթիլիում կայացած համերգի ժամանակ ռուս թմբկահարիի է բեմ բարձրացրել, որին հետևել է հանդիսատեսի մի մասի բողոքը։

Օգոստոսի 15-ին The Killers-ը հայտարարություն է տարածել և ներողություն խնդրել վրացի հանդիսատեսից Վրաստանի կառավարության նախաձեռնությամբ Black Sea Arena-ում կայացած համերգում տեղի ունեցած միջադեպի համար։

Ուշագրավ է նաև, որ Վրաստանի կառավարությունը 70 մլն լարի է ծախսում արտասահմանցի արտիստների մասնակցությամբ Black Sea Arena-ում համերգներ անցկացնելու համար։ Բացի The Killers-ից, նախատեսվում է նաև Imagine Dragon-ի համերգը։