Թբիլիսիի մետրոպոլիտենի «Գոցիրիձե» կայարանի վերաբացման օրն անհայտ է

Թբիլիսիի քաղաքապետարանի տրանսպորտի և քաղաքաշինության գործակալությունը հայտնել է, որ դեռևս չի կարող որոշակիորեն ասել, թե մետրոյի «Գոցիրիձե» կայարանը, որը երկու տարի առաջ փակվել էր վերանորոգման նպատակով, երբ կվերաբացվի:

«Ուսումնասիրվում է, թե իրականացված աշխատանքի արդյունքում կայարանը որքան է կայուն և անվտանգ դարձել»,- այսօր ասել է գործակալության ղեկավար Վիկտոր Ցիլոսանին։

Անցյալ տարվա դեկտեմբերին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարեց, որ մետրոյի «Գոցիրիձե» կայարանի բացումը կրկին հետաձգվում է։ Պատճառն անորակ աշխատանքն է, որի պատճառով խզվել է պայմանագիրը կապալառու ընկերության՝ «Մամիսոնի» ՍՊԸ-ի հետ, պարզաբանել էր Կալաձեն։