Վրաստանի բռնազավթած տարածքներում հումանիտար աղետ է. Բախտաձե

«Այն, ինչ տեղի է ունենում Վրաստանի բռնազավթած տարածքներում, հումանիտար աղետ է»,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն: Նրա խոսքով, հակամարտության խաղաղ կարգավորման համար երկրում եվրոպական ժողովրդավարություն և տնտեսություն է հարկավոր կառուցել:

«Բռնազավթումը մեր ամենամեծ և ամենացավալի մարտահրավերն է, որի առաջ մենք այսօր կանգնած ենք: Վրաստանի տարածքների 20 տոկոսը բռնազավթած է Ռուսաստանի կողմից և այն, ինչ տեղի է ունենում այս տարածքներում հումանիտար աղետ է: Ցանկանում եմ հիշեցնել, որ մինչ պատերազմը Ցխինվալիի շրջանում բնակչությունը 120 հազար էր: Հիմա 20 հազար է, այստեղից 7 հազարը ռուս զինվորական: Իսկ Աբխազիայի բնակչությունը հասնում էր 550 հազարի, հիմա հազիվ 20 հազար է: Հետևաբար, այս ամենը ցավալի մարտահրավեր է: Փորձում ենք արձագանքել այս հումանիտար աղետին: Դրա հետ կապված նոր շատ լավ նախաձեռնություն ունենք»,- հայտարարել է վարչապետը: