«Վիա Գրա»-ն համերգով հանդես կգա Թբիլիսիում

Ուկրաինական հայտնի «Վիա Գրա» խումբը մարտի 24-ին համերգով հանդես կգա Թբիլիսում:

Խումբը Վրաստանի հանդիսատեսի համար երկու ժամ տեւողությամբ ծրագիր է պատրաստել: Համերգը տեղի կունենա մեծ շոուի շրջանակներում՝ Respublic կենտրոնի ցուցահանդեսային դահլիճներից մեկում:

Միջոցառման կազմակերպիչներն են Club Iveria-ն եւ Casino Iveria Tbilisi-ն: Համերգի տոմսերը կարելի է ձեռք բերել  tkt.ge կայքում:

«Վիա Գրա»-ն հայտնի փոփ խումբ է, որը 2000 թվականին ստեղծվել է Կիեւում: 18 տարիների ընթացքում նրա կազմը բազմիցս փոխվել է: 2013-ից խմբի կազմում երգում են Էրիկա Գերցեգին, Անաստասիա Կոժեւնիկովան եւ Միշա Ռոմանովան:

Նյութի աղբյուրը՝ Sputnik Georgia

Թողնել պատասխան