Թեհրանի և Երևանի աշտարակները լուսավորվել են Վրաստանի դրոշի գույներով

Երեկ Հայաստանի մայրաքաղաք Երևանում, Վրաստանի Անկախության օրվա առթիվ, հեռուստաաշտարակը լուսավորվել էր Վրաստանի դրոշի գույներով։

Թեհրանում նույնպես «Միլադ» աշտարակը Անկախության օրվա կապակցությամբ լուսավորվել է Վրաստանի դրոշի գույներով. տեղեկատվությունն ու լուսանկարները սոցիալական ցանցում տարածել է Իրանի դեսպանը։

«Թեհրանի Ազատության աշտարակը դարձավ այն բարեկամության խորհրդանիշը, որը պատմությունը, մշակույթն ու փոխադարձ հարգանքը ստեղծել են իրանցի և վրացի ժողովուրդների միջև»,- սոցիալական ցանցում գրել է իրանցի դիվանագետը և շնորհավորել Վրաստանի ազգային տոնը։