«Սիթի պարկ»-ը քաղաքապետարանից պահանջում է պայմանագրի չեղարկման վերանայում

Մայրաքաղաք Թբիլիսիում ապօրինի կայանումների տուգանքների հավաքագրումն իրականացնող «Սիթի պարկ» ընկերությունը քաղաքապետարանից պահանջում է մինչև դատական գործի ավարտը պայմանագրի չեղարկման որոշումը վերանայել։ «Սիթի պարկ»-ի փաստաբանները քաղաքապետարան են ներկայացրել համապատասխան դիմումը:

Ընկերության իրավաբան Նաթիա Ծկեպլաձեն հայտարարել է, որ գործող օրենսդրությամբ դատարանի որոշումից հետո պետք է կատարվի պայմանագրերի չեղարկման վերանայում:

«Այսօր մենք դիմել ենք քաղաքապետարանին․ առաջարկում ենք հետաձգել պայմանագրի չեղարկման ամսաթիվը մինչև դատական գործի ավարտը: Մենք պետք է բողոքարկենք պարտականությունների ոչ պատշաճ կատարման պատճառով: Միայն դատարանի որոշումից հետո կարելի է քննարկել պայմանագրերի չեղարկման հարցը»,-նշել է Ծկեպլաձեն:

Հիշեցնենք, որ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն օրեր առաջ հայտարարեց, որ քաղաքապետարանը ապրիլի 10-ից կդադարեցնի «Սիթի պարկ» ընկերության կետ կնքած պայմանագիրը:

Նյութի աղբյուրը՝ interpressnews․ge

Թողնել պատասխան