Վերելակներ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար

Թուրքիայի կառավարության ֆինանսավորմամբ Թբիլիսիի քաղաքապետարանը վերելակներ է ստացել հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար։

Ծրագրի գումարը մոտ 100 հազար դոլար է։ Վերելակները կտեղադրվեն Մելիկիշվիլի փողոցի, Ռուսթավելի պողոտայի և Ազատության հրապարակի գետնանցումներում։

Ըստ 2014 թվականի մարդահամարի, Վրաստանում մոտ 120 հազար քաղաքացի սահմանափակ կարողություններով է։