Թբիլիսիի կենտրոնում տրանսպորտային միջոցների տեղաշարժի արգելք է մտցվել

Թբիլիսիի կենտրոնում գտնվող Եվրոպայի հրապարակում տրանսպորտային միջոցների երթևեկությունը այսօրվանից կսահմանափակվի, ասվում է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։

Սահմանափակումները կգործեն չորեքշաբթի ժամը 23:00-ից մինչև հինգշաբթի ժամը 13:00-ն:

Մասնավորապես, սահմանափակվելու է երթևեկությունը Վախթանգ Գորգասալի հրապարակից՝ Մետեխի կամրջի եւ Մետեխի բարձունքի՝ Եվրոպայի հրապարակի ուղղությամբ։

Փոփոխությունները կազդեն նաև հասարակական տրանսպորտի երթուղիների վրա՝ ավտոբուսների և միկրոավտոբուսների վրա։