Կորոնավիրուսը Վրաստանում. տվյալներ մարտի 10-ի դրությամբ

Վրաստանի կառավարության պաշտոնական տեղեկատվության համաձայն երկրում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով կարանտինային ռեժիմում է հայտնվել ևս 37 մարդ: Մարտի 10-ի առավոտվա դրությամբ կարանտինում է գտնվում 178 մարդ:

Աճել է նաև հատուկ ուշադրության տակ գտնվող պացիենտների քանակը՝ կազմելով 56 մարդ:

Մարտի 10-ի դրությամբ, Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 15 դեպք: Դեռևս Վրաստանում կորոնավիրուսից բուժման դեպք չի արձանագրվել: