Հավատացյալները եկեղեցի կգնան մինչ 21:00-ն ու կմնան մինչ լուսաբաց. Վրաստանի եկեղեցին որոշում է կայացրել

«Մենք որոշեցինք, որ հավատացյալները եկեղեցի կգան նախքան պարետային ժամը՝ մինչ ժամը 21:00-ը և ծառայության ավարտից հետո կգնան՝ առավոտյան ժամը 6-ին»,- ասել է Վրաստանի պատրիարքարանի հասարակայնության հետ բաժնի պատասխանատու Անդիրա արքեպիսկոպոս Ջագմաիձեն: 

Ըստ նրա՝ որոշումը կայացվել է՝ իշխանությունների հետ համաձայնության արդյունքում.

«Իրավիճակը փոխվում է ամեն օր: Հիմնական հարցը, որի շուրջ պետք է պայմանավորվեինք, Զատկի գիշերային արարողությունն էր: Սրա համար շատ խորհրդատվություններ եղան, ու շատ դիրքորոշումների հարցում համաձայնություն էր պետք: Այս ընթացքում մենք բազմիցս խորհրդակցել ենք պետության հետ, և ի վերջո ստացել ենք անհրաժեշտ և բավարար պայմաններ, որպեսզի, հաշվի առնելով այս ծանր իրավիճակը, եկեղեցիները փակ չլինեն հավատացյալների համար, և նրանք կարող են ավանդաբար նշել տոնը: Պետության և համապատասխան առողջապահական ծառայությունների կողմից տրված խորհրդատվությունները հաշվի կառնվեն: Մարդիկ տաճարը կլքեն առավոտյան: Սա շատ բարենպաստ պայման է, ինչը մարդկանց հնարավորություն կտա լիարժեքորեն մասնակցել Զատկի ծառայությանը», — ասաց արքեպիսկոպոսը:

Հիշեցնենք՝ Վրաստանի վարչապետը, երկրի նախագահը, Թբիլիսիի քաղաքապետն ու բարձրասիճան այլ պաշտոնյաներ հաստատել են, որ առաջին անգամ չեն մասնակցելու եկեղեցու արաղությանը ու հորդորել են քաղաքացիներին՝ հետևել իրենց օրինակին:

Վարչապետը նախօրեին ասել էր ըստ իրեն՝ Զատկի տոնը նշելու իդեալական բանաձևը՝ եկեղեցին պետք է լինի բաց, բայց օրենքը չոտնահարվի, ու մարդիկ ուղղակի չգնան՝ եկեղեցուն ընտրության առաջ չկանգնեցնելու համար: 

Երկրի գլխավոր վարակաբաններն ևս ասել են իրենց խոսքը. եկեղեցի գնալը վտանգելու է երկրում՝ դեռևս վերահսելի վիճակը, վարակվածների թիվը կտրուկ ավելանալու է, առողջապահական համակարգը չի կարողանալու դիմակայել, լինելու են զոհեր:

Այս դեպքում, փաստացի, ընտրությունը կատարելու բնակչությունը:

Թեմայի շրջանակում՝

Դագաղներին թիվ չի լինի, չենք փրկվի, եթե չմնանք տանը. Վրաստանի վարակաբանը՝ եկեղեցի այցելելու մասին