Գիգի Ոգուլավա. «Սահակաշվիլին ինքն իր համար գլխացավանք է»

«Այս կուսակցությունը չի ստեղծել Սահակաշվիլին: Միխեիլ Սահակաշվիլին, այո , եղել է կուսակցության առաջին ղեկավարը, բայց այս կուսակցությունը ստեղծել են բազմաթիվ ազատ մտածող և ուժեղ մարդիկ: Նրանց մի մասը մինչ օրս գտնվում է բանտում, այդ թվում կուսակցության գլխավոր քարտուղարը»,- հայտարարել է Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան հունվարի 12-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում, որտեղ Միացյալ ազգային շարժման ղեկավարները կուսակցության բաժանման մասին են հայտարարել:

«Այո, այս կուսակցությունը ստեղծել են բազմաթիվ մարդիկ, որպեսզի այսօր պայքարեն Իվանիշվիլիի դեմ, որը ունի 5 միլիարդ կարողություն և ողջ պետական ապարատը իր գրպանում է պահում: Բոլորս պետք է շատ լավ հասկանանք, որ այսօր Վրաստանի խնդիրը Բիձինա Իվանիշվիլին է և իր ոչ պաշտոնական ղեկավարությունը»:

Ուգուլավայի խոսքերով, Միխեիլ Սահակաշվիլին ինքն իր համար գլխացավանք է դարձել։

«Միխեիլ Սահակաշվիլին յուրաքանչյուրիս համար ցավալի դեպք է դարձել: Այս մարդը այլևս չի փայլում առաջնորդի որակներով։ Ես սա սրտացավանքով եմ ասում, քանի որ խոսում ենք Սահակաշվիլիի մասին, ով համախմբեց մեր ժողովրդին 2002 թվականին, որը 2002 թվականին հույս էր տալիս  ժողովրդին: Մենք` քաղաքական գործիչներս նման ենք մեքենաների, որոնք ծառայում են ձեզ: Երբ մեքենան կոցնում է իր գործառույթը,  դեռ սիրում ես այն որպես հնություն։ Այդ մեքենան կարող ես դեն նետել որպես մետաղի ջարդոն: Բոլոր քաղաքական գործիչներս ենք այս ընտրության առջև»,- հայտարարել է Ուգուլավան:

Թողնել պատասխան