Գիգի Ուգուլավան աջակցում է Դավիթ Բաքրաձեին

Գիգի Ուգուլավան նոր կուսակցության նախագահի պաշտոնում տեսնում է Դավիթ Բաքրաձեին: Այս մասին Ուգուլավան հայտնել է լրագրողներին այսօրվա՝ հունվարի 12-ի ճեպազրույցի ավարտից հետո, որտեղ խոսվել է կուսակցության մի շարք անդամների «Ազգային շարժման» շարքերը լքելու մասին:

«Նախագահին կընտրի համագումարը: Անձամբ ես աջակցում եմ Դավիթ Բաքրաձեին», — հայտարարել է Ուգուլավան:

Գիգա Բոկերիան հայտարարել է, որ նոր կուսակցությանը վերաբերող մանրամասները հայտնի կլինեն մի քանի օրից: Նրա խոսքերով կուսակցության անվանման և այլ մանրամասների հետ կապված տեղեկատվությունը հասարակությունը  կիմանա մի քանի օրից:

Թողնել պատասխան