Երեկվա օրը համառոտ. օգոստոսի 14

Վրաստանում ընթացիկ շաբաթվա ընթացքում օդի ջերմաստիճանը նախորդ շաբաթվա համեմատ կնվազի 2-3 աստիճանով, թեև Վրաստանի տարածքը կշարունակի մնալ ջերմային ալիքի ազդեցության տակ:

Վրաստանի Ռաճայի մարզի Շովի հանգստավայրում տեղի ունեցած տարերային աղետի գոտում ևս մեկ զոհի մարմին է հայտնաբերվել, այս պահի դրությամբ (17:20) զոհերի թիվը հասել է 25-ի:

Վրաստանի իշխող կուսակցության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն այսօր ասել է, որ Շովիում սպանվածների մահն ակնթարթային է եղել. նա թերահավատություն է արտահայտել այն մարդկանց պատմությունների նկատմամբ, ովքեր ողջ են մնացել՝ չհանձնվելով և պայքարելով իրենց կյանքի համար։

Թբիլիսիի Հուալինգ պլազայի մոտ ավտոմեքենա է այրվել։

«Թբիլիսիի միջազգային գավաթ» բասկետբոլի միջազգային մրցաշարն ավարտվեց Վրաստանի հավաքականի հաղթանակով։ Վրացի բասկետբոլիստները եզրափակչում 84։79 հաշվով հաղթեցին Չեռնոգորիայի հավաքականին։

2023 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստան է այցելել 1,7 մլն միջազգային ճանապարհորդ:

Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավաի Թեմուր Մղեբրիշվիլիի խոսքով, Ռաճայի մարզի Շովի հանգստավայրում տեղի ունեցած տարերային աղետի գոտու 60 տոկոսն ստուգվել է։

Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիան, Դավիթ Ճիճինաձեն և «Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահ Գիորգի Թումասյանն ընդդեմ «Պիրվելի արխի»-ի, իշխանամետ TV Imedi-ի և POSTV-ի գործով որոշում են կայացրել:

Վրաստանի մտավորականությունը դեմ է, որ Մշակույթի և հուշարձանների պաշտպանության նախարարությունը «Վրացական երազանք» իշխող կուսակցության պատգամավոր Քեթևան Դումբաձեին Գրողների տան տնօրեն նշանակի։